ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության կայունացման մասին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության կայունացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը կայունացել է շատ բարձր մակարդակում։

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը շատ ավելի լավ է, քան 2-3 ամիս առաջ։ Այդուհանդերձ, Ռայանը նշել է, որ իրավիճակը տարբեր երկրներում նկատելիորեն տարբերվում է․ որոշ պետություններում նկատվում է հիվանդացության կտրուկ նվազում, իսկ այլ պետություններում՝ նոր դեպքերի աճ։ Դա տեղի է ունենում մի շարք գործոնների պատճառով, ինչպիսիք են նոր՝ ավելի վարակիչ շտամների տարածումը, հակահամաճարակային միջոցառումների մեղմացումը և սոցիալական շփումների մեծացումը։

Սակայն ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի ղեկավար Մարիա վան Կերկհովենն աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակն անվանել է «ոչ միանշանակ»։

Նա նշել է, որ դեպքերի նվազում է նկատվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, սակայն այլ մայրցամաքներում տեղի է ունենում վարակման դեպքերի ավելացում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում