Toyota-ն վերսկսել է արտադրությունը Ճապոնիայում գտնվող իր բոլոր գործարաններում

Toyota-ն վերսկսել է արտադրությունը Ճապոնիայում գտնվող իր բոլոր գործարաններում

Toyota Motor-ը՝ ճապոնական խոշորագույն ավտոարտադրողը, փակումից հետո վերաբացել է Ճապոնիայում իր բոլոր գործարանները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ընկերության չորեքշաբթի օրվա հայտարարության մեջ։

«Ներողություն ենք խնդրում գործարանների հանկարծակի դադարեցման պատճառով մեր հաճախորդներին, մատակարարներին և այլ շահագրգիռ կողմերին պատճառած անհարմարության համար: Մենք ամեն ինչ կանենք մեր հաճախորդներին մեքենաները հնարավորինս արագ առաքելու համար», - ասվում է խմբի հայտարարության մեջ:

Փետրվարի 28-ին Toyota-ն հայտարարեց, որ մարտի 1-ից դադարեցնում է գործունեությունը Ճապոնիայում իր բոլոր 14 գործարաններում և 28 արտադրական գծերում: Պաշտոնական պատճառը տեղական մատակարարների համակարգի խափանումն է։ Միևնույն ժամանակ, ճապոնական NHK հեռուստաալիքի աղբյուրների համաձայն , այս որոշումը կապված է ընկերության խոշորագույն գործընկերների և մատակարարների վրա կիբերհարձակումների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում