Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարոգործական հիմնադրամների տրամադրած հումանիտար օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Նորագյուղ բնակավայրի վարչական ղեկավարության հետ համատեղ դեռևս հունվարին քննարկվել էր ներկայում հումանիտար ակցիաների իրականացման հարցը: Մասնավորապես, վարչակազմի ղեկավարության հետ ճշտել ենք առանձակի կարիքի մեջ գտնվող բնակիչների ցուցակները, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների առկայությունը»,- հաղորդել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:
Նրա խոսքով՝ տվյալ ցուցակների համապատասխան՝ իրենք կարիքավոր բնակիչներին ապահովել են առաջին անհրաժեշտության ավելի քան 100 առարկաների հատկացմամբ: Վերջինս հավելել է, որ հետագայում նման ակցիաներ կիրականացվեն Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Նորագյուղի բնակիչներին հումանիտար ակցիայի ընթացքում «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպության և «Դոկտոր Լիզա», «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների անունից փոխանցվել են ծածկոցներ, բարձեր, բացովի մահճակալներ և այլ իրեր: Բացի այդ, առաջին բուժօգնություն հատկացնելու համար նախատեսված փաթեթ է փոխանցվել:
Կարծիքներ