Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, թե ինչ էր ասել Թագուհի Թովմասյանը, երբ Վանեցյանը նստացույց էր անում և ինչ արեց
«Հետաքրքիրն այն է, որ գալիս ասում են՝ իշխանությունը պետք է հեռանա, բայց լեզուները չի պտտվում ասեն՝ նոր ընտրություն ենք պահանջում, որովհետև գիտեն, որ մեծ մասն էլ չի լինելու այստեղ»:
Այս մասին այսօր ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմության գործելաոճին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խոսելով Թագուհի Թովմասյանի հրահրած միջադեպից՝ Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանը անակնկալ մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը:
«Ակնհայտ էր, որ ընդդիմադիր պատգամավորները զարմացած էին տիկին Թովմասյանի քայլով: Բայց դա ինձ հիշեցրեց Տիկին Թովմասյանի մեկ այլ դարակազմիկ քաղաքական գործունեության քայլ: Երբ Արթուր Վանեցյանը հրապարակում նստացույց էր անում, Թագուհի Թովմասյանը հայտնվեց այնտեղ, ասաց՝ ես այսուհետ ստեղ եմ լինելու և երկու օր հետո մեկնեց արտասահման հանգստանալու: Միգուցե ես պետք է սպասեի, որ ինքն այստեղից ինչ-որ տեղ մեկներ, իզուր խնդրեցի հեռացնել»,- հեգնեց ԱԺ խոսնակը:
Ժամեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելթույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս էին հանել դահլիճից:
Կարծիքներ