Աֆղանստանում կանանց արգելել են բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության

Աֆղանստանում կանանց արգելել են բժշկի գնալ առանց տղամարդու ուղեկցության

«Թալիբան» շարժումը, որը զավթել է իշխանությունն Աֆղանստանում, արգելել է կանանց բուժվելու գնալ առանց տղամարդկանց ուղեկցության:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, թալիբները որոշել են, որ կնոջը բուժելն առանց տղամարդու ուղեկցության «անբարոյական» է: Նախկինում կանայք կարող էին հիվանդանոց գնալ բարեկամուհիների հետ, սակայն այսուհետ թալիբները պահանջում են, որ բժիշկները ներս չթողնեն կանանց, որոնք օգնության են դիմել առանց ամուսնու իմացության:

Բացի այդ, ամառվանից ի վեր երկրում արգելվել է լրատվամիջոցների կեսի գործունեությունը: Այս մասին վկայում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վիճակագրությունը: Արդյունքում 6500 լրագրող առանց աշխատանքի է մնացել:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում