Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստումը

Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստումը

Պատժամիջոցների միջոցով ճնշումների անարդյունավետությունը բազմիցս արդեն ի ցույց է դրվել: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նախագահի խոսնակի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են քննարկվում:

«Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակի ողջամտությունը կգերակշռի մեր զրուցակիցների մոտ, և մենք ավելի հեռու չենք գնա այդ պատժամիջոցների ճնշման ճանապարհով, ինչը, փաստորեն, արդեն բազմիցս ցույց է տվել դրա անարդյունավետությունը»,- ասաց Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում