Ռուպր Դավիթը ԲՀԿ-ականների մանդատները գետը չի գցել
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ-ական պատգամավորները սկսել են դուրս գալ կուսակցությունից, և մի շարք մարդիկ, որպես բողոքի ակցիա, իրենց անդամատոմսերը նետել են գետը։
Hraparak.am-ը թեմային անդրադառնալով գրել էր, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ անդամատոմսերի գետը նետելու ակցիան իրականացրել է ՔՊ-ական Դավիթ Մկրտչյանը , ավելի հայտնի «Ռուպր Դավիթ» անունով։
Freenews.am-ը կապ հաստատեց Դավիթի հետ պարզելու, թե ինչ կապ ունի վերջինս երեկվա ակցիայի հետ։
Դավիթը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հիշատակվող տեսանյութը երեկ պատահաբար է նկատել Ֆեյսբուքում, այն ներբեռնել է իր հեռախոսի մեջ, ապա հրապարակել անձնական էջում։ Այդտեղից էլ տպավորություն է ստեղծվել, որ տեսանյութն ինքն է նկարել։
Հարցին, թե արդյոք Դավիթն այլ տեղեկություն ունի ԲՀԿ-ից հեռացող կուսակցականների մասին, նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ԲՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարները պարզապես ձերբազատվում են իրենց մոտ առկա փաստաթղթերից, որպեսզի խուզարկությունների արդյունքում դրանք չհայտնվեն ԱԱԾ աշխատակիցների ձեռքին։
Կարծիքներ