Գախարիան ևս կմեկնի Մյունխեն

Գախարիան ևս կմեկնի Մյունխեն

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության նախագահ, Վրաստանին նախկին վարչապետ Գիորգի Գախարիան մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին հայտնել են կուսակցությունից։

Համաժողովի շրջանակներում Գախարիան կմասնակցի մի քանի պանելային քննարկումների, որոնց ընթացքում կքննարկի Վրաստանի քաղաքական ճգնաժամը և տարածաշրջանում անվտանգության արդի սպառնալիքները: Բացի այդ, նա երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և նրա անդամ երկրների պաշտոնյաների, ինչպես նաև ամերիկյան եւ եվրոպական առաջատար կազմակերպությունների հետ:

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը: Դրան կմասնակցի Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից ոչ ոք համաժողովին չի հրավիրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում