ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վոլոկոլամսկի Իլարիոնի մետրոպոլիտի հետ քննարկել է միջկրոնական երկխոսության հարցերը
Հունվարի 29-ին ,Մոսկվայի Պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի բաժնում, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Վոլոկոլամսկի Իլարիոնի մետրոպոլիտի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը :
Զրույցի առանցքային թեման եղել է միջկրոնական երկխոսության զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հումանիտար առումով ։
Շեշտվել է կրոնական համայնքների դերը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը:
Կարծիքներ