ՀՀ ԱԻ նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հունվարի 29-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Նախապես հերթագրված 9 քաղաքացուց ընդունելությանը մասնակցել է 8-ը:
Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխվելու կամ վերականգնվելու խնդրանքով:
Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և լուծումներ տալ ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Կարծիքներ