ՀԱԵ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովին
Հռոմում հունիսի 20-ից 24-ը տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխոսության խառը հանձնախմբի 18-րդ ժողովը, որին ներկա է եղել տարբեր երկրներից ժամանած շուրջ 23 հոգևորական։
Ինչպես տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից, Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կազմված է եղել չորս անդամներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցում էին Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Գերշ․ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը և Հոգշ․ Տ. Պողոս Վրդ. Թինքճյանը։
Կարծիքներ