Նոր տրանսֆեր․ «Արարատ-Արմենիա»-ի հերթական համալրումը
«Արարատ-Արմենիա» ակումբը տեղեկացնում է հերթական համալրման մասին։ Ակումբին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք ակումբներում:
Ֆիրմինոյի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է ՀՊԼ 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:
Կարծիքներ