Լեոն Մարշանն ամենաշատ ոսկե մեդալն է նվաճել ՕԽ-2024-ում
Ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը 2024 թվականի Օլիմպիական խաղերում մարզիկների շրջանում ամենաշատ ոսկե մեդալ է նվաճել։ Գրում է Armsport.am-ը։
Մարշանն ունի չորս ոսկե մեդալ: Ֆրանսիացին նաև մեկ բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում։
Իսկ ահա չինացի լողորդ Յուֆեյ Չժանը դարձել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի մարզիկների շրջանում ամենաշատ մեդալների քանակով ռեկորդակիրը։
Մարզիկը նվաճել է 6 մեդալ (1 արծաթ, 5 բրոնզ)։
Կարծիքներ