Անցացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը
Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը, հայտնում են ՊՆ-ից։
Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։
Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։
Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։
Կարծիքներ