Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի

Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի

Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի։

Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին` Հայաստանի և Իրանի միջև էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, գրում է Mehr-ը։

«Այսօր Իրան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ համագործակցության վերաբերյալ, ի լրումն «գազի դիմաց էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրը մինև 2030 թվականը երկարաձգելու մասին համաձայնագրի։

Սրանից ելնելով, արտահանվող գազի ծավալների ավելացմանը համապատասխան, կփոխվի նաև էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը։ Մենք օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ ենք արտահանում Հայաստան, այն կկրկնապատկվի նոր հուշագրի հիման վրա»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում