Իջևանցի կինը 1 միլիոն դրամի կեսը խաղադրույք է կատարել, այնուհետ գողության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն

Իջևանցի կինը 1 միլիոն դրամի կեսը խաղադրույք է կատարել, այնուհետ գողության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն

Օգոստոսի 26-ի կեսօրին իջևանցի մի կին հաղորդում է տվել ոստիկանության Իջևանի բաժնում: Նա հայտնել է, որ ժամը 8.40-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել ու մտել են իր վարձակալած բնակարանը և ննջասենյակի ներքնակի միջից գողացել պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մեկ միլիոն դրամը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ 37-ամյա կնոջ խոսքերը իրականությանը չեն համապատասխանում:

Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում կինը հրավիրվել է բաժին, և համոզիչ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ ինքն է ընտանիքի անդամներից գողացել գումարը, որի մի մասով բուքմեյքերային կայքերում կատարել է խաղադրույք, մնացածն էլ ծախսել է անձնական կարիքների համար:

Կինը ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում