Սլովակիան 100,000 եվրո է նվիրաբերել ԱՀԿ-ին՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների համար

Սլովակիան 100,000 եվրո է նվիրաբերել ԱՀԿ-ին՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների համար

Սլովակիան ուրբաթ օրը 100,000 եվրո է նվիրաբերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։

Այս մասին հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ռաստիսլավ Կաչերը։

«Մենք 100,000 եվրո ենք ուղարկել ԱՀԿ-ին՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Մենք պատրաստ ենք շարունակել նրանց մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- մեջբերում է ՏԱՍՌ-ը գերատեսչության ղեկավարի խոսքերը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում