Կարգազանց վարորդին կանգնեցնելու համար ոստիկանները կրակել են անվադողերի ուղղությամբ. վարորդի ինքնությունը պարզվել է

Կարգազանց վարորդին կանգնեցնելու համար ոստիկանները կրակել են անվադողերի ուղղությամբ. վարորդի ինքնությունը պարզվել է

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Այս մասին հայտնում Է ՆԳՆ ոստիկանությունը՝ հավելելով, որ մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Նշվում է, որ ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում