Հայկական կողմն Արցախում հրադադարը չի խախտել. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Հայկական կողմն Արցախում հրադադարը չի խախտել. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդումը հրադադարի խախտման մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում», - ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար», - շեշտում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում