Սեպտեմբերից Վրաստանի մի շարք հաստատություններ մուտք գործել կկարողանան միայն պատվաստված անձինք կամ թեստի բացասական պատասխան ունեցողները
Սեպտեմբերից Վրաստանի որոշ հաստատություններ կարող են մուտք գործել միայն պատվաստված կամ թեստի բացասական պատասխան ունեցող քաղաքացիները: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի առաջարկը կքննարկվի Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։
«Այսօրվա հանդիպմանը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը համակարգող խորհրդին առաջարկեց, որ սեպտեմբերից սննդի օբյեկտներ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և այլ նմանատիպ հաստատություններ մուտքը թույլատրել մեկ դեղաչափ կամ պատվաստման ամբողջական կուրսն ընդունած, վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված PCR թեստի կամ վերջին 24 ժամվա ընթացքում կատարած հակագենի թեստի բացասական արդյունքի առկայոիթյան դեպքում», – ասել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:
Նրա հայտարարությամբ՝ խորհուրդը կքննարկի հարցը, իսկ հանրությունը կտեղեկացվի ընդունված որոշումների մասին:
Կարծիքներ