Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները
Շրի Լանկայի կառավարությունը արգելել է բոլոր հասարակական հավաքները՝ փորձելով զսպել COVID-19-ի դեպքերի կտրուկ աճը:
Կառավարության հայտարարության համաձայն՝ արգելքը գործելու է կիրակի երեկոյից, բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել հասարակական վայրեր այցելելուց:
Բացի այդ, ռեստորաններին այժմ թույլատրվում է հաճախորդներին տեղավորել տեղերի միայն 50 տոկոսի չափով, իսկ օգոստոսի 17-ից արգելվելու են հարսանեկան արարողությունները:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Շրի Լանկայում գրանցվել է COVID-19-ի նոր դեպքերի եւ մահացության աննախադեպ աճ: Չնայած բժիշկների բազմաթիվ խնդրանքներին՝ կառավարությունը բացառել է անհապաղ մեկուսացումը երկրի թույլ տնտեսության պատճառով:
Մինչ այժմ Շրի Լանկայում գրանցվել է կորոնավիրուսի 351.533 հաստատված դեպք, մահվան՝ 5.935 դեպք:
Կարծիքներ