Պուտինը խոստացել է Լուկաշենկոյին ուժայիններ ուղարկել, երբ իրավիճակը «դուրս գա վերահսկողությունից»

Պուտինը խոստացել է Լուկաշենկոյին ուժայիններ ուղարկել, երբ իրավիճակը «դուրս գա վերահսկողությունից»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը անվտանգության պարտավորություններ ունի Բելառուսի նկատմամբ՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի» -ն:

Պուտինը նշել է, որ ինքը անհրաժեշտության դեպքում Բելառուսին օգնելու համար ստեղծել է իրավապահների պահուստային գունդ:

Նրա խոսքով՝ իրեն այդ մասին խնդրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պուտինը նաև պարզաբանել է, որ պահուստային գունդը չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ «իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»:

«Ռուսական ուժերը չեն օգտագործվի, քանի դեռ ծայրահեղական տարրերը Բելառուսում չեն հատել սահմանը և չեն սկսել թալան», – ասել է Պուտինը և հույս հայտնել, որ Բելառուսում բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում