ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:

Ինչպես հայտնել են Ազգային ժողովից, մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաեւ Հայաստանը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում