Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ հասկացնելով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ պետք է սկսեն տարհանումը։
Հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։
«Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի սկզբից, վրանային ճամբարներ, սնունդ, ջուր, դեղորայք և բժշկական սարքավորումներ»,– ասված է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանական ուժերը հրապարակել են երկու քարտեզ պաղեստինցի խաղաղ բնակիչների համար՝ նշելով Գազայի հյուսիսում գտնվող հնարավոր տարհանման վայրերը։
Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտարարել էին Ջեբալիա շրջանում նոր գործողության մեկնարկի մասին։
Կարծիքներ