Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհվել է անվտանգության 18 աշխատակից

Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհվել է անվտանգության 18 աշխատակից

Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով իրավապահներ են զոհվել և տուժել են։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 350 վիրավորի մասին։

Ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են գրոհել վարչական շենքերն ու ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։

Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն էսահմանվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում