Ֆրանսիայի պաշտպանության խորհուրդը կքննարկի Ավստրալիայի հետ սուզանավերի պայմանագրի չեղարկման հարցը
Ֆրանսիայի պաշտպանության խորհուրդը երեքշաբթի կքննարկի Ավստրալիայի հետ սուզանավերի կառուցման պայմանագրի խզման շուրջ ստեղծված իրավիճակը: ТАСС-ի հաղորմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարվել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
«Ֆրանսիայի պաշտպանության խորհուրդը երեքշաբթի առավոտյան նեղ կազմով կհանդիպի՝ քննարկելու համար ֆրանսիական սուզանավերի մատակարարման՝ Ավստրալիայի կողմից դադարեցման հարցը»,-ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:
Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության մասին: Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, Ավստրալիան նախատեսում է օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաները առնվազն ութ միջուկային սուզանավերի կառուցման համար, որոնցից առաջինը պատրաստ կլինի 2036 թվականին, ինչպես նաև զինել իր զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: .
Կարծիքներ