Պենտագոնը հայտարարել է, որ իրենք ահաբեկչական սպառնալիք չեն տեսնում Աֆղանստանից
ԱՄՆ-ն ներկայումս Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիք չի տեսնում: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին ՝ հերթական ճեպազրույցի ժամանակ:
«Մենք այժմ ահաբեկչության իրական սպառնալիք չենք տեսնում Աֆղանստանից», - ասել է նա: Միևնույն ժամանակ, Քիրբին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է զգոն լինել և վերահսկում է իրավիճակը Աֆղանստանում և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը և Սիրիան, որտեղից ամերիկացիների համար սպառնալիք կարող է լինել:
Կարծիքներ