ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը սադրիչ Է որակել Arctic Challenge զորավարժությունները
Arctic Challenge («Արկտիկական մարտահրավեր») զորավարժությունները չեն նպաստում վստահության ամրապնդմանը Եվրոպայում, կարծում են ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունում:
«Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Arctic Challenge զորավարժությունները սադրիչ են: «…» Արկտիկական տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովման անայլընտրական խնդրի մասին Վաշինգտոնի հայտարարությունների հետ չեն համընկնում»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում: Arctic Challenge զորավարժությունները, որոնք երկու տարին մեկ անցկացնում են Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ռազմաօդային ուժերը, խոշորագույն վարժանքներից մեկն են՝ մարտական ավիացիայի օգտագործմամբ: ԱՄՆ-ի կողմից դրանց մասնակցում Է ծովային հետեւակի ջոկատը, որը բաղկացած Է տասը բազմաթիրախ F/A-18 Hornet կործանիչներից՝ KC-130 օդային տանկերների եւ 452-րդ ծովային ավիացիոն տրանսպորտային Էսկադրիլիայի (VMGR-452) ինքնաթիռների ուղեկցությամբ: Նաեւ Ֆինլանդիա կտեղափոխեն շուրջ 250 ծովային հետեւակայիններ: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել Է, որ ԱՄՆ-ը մեծացնում Է ռազմական ներկայությունն Արկտիկայում:
Նրա խոսքով, ռազմա-քաղաքական իրադրությունը տարածաշրջանում բարդանում Է առաջատար երկրների մրցակցության պատճառով՝ ռեսուրսների եւ տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիության համար: Ռուսաստանը պաշտպանունակությունը եւ իր ազգային շահերի ապահովումն ամրապնդելու համար ակտիվորեն զարգացնում Է Հյուսիսային նավատորմը, ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ