Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները

Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները

Հայաստանում հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ  պատվաստումները, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումը: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հանրապետությունում մայիսին իրականացված և հունիսին մեկնարկած պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկատվություն:

Խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումներն իրականացվում են հանրապետության այն տարածաշրջաններում և համայնքներում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում մայիսի ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում