Ֆրանսիայում տղամարդը պատանդ է վերցրել մի քանի մարդու. տուժածներ կան
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից ոչ հեռու գտնբող Դոմոն կոմունայում (Վալ դ՛Ուազ դեպարտամենտ) անհայտ անձը պատանդ է վերցրել մի քանի մարդու: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով BGMTV հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ պատանդառուն ընկերության ղեկավար է, իսկ պատանդներից մեկն իր կինն է:
Նախնական տեղեկություններով՝ երկու տուժած քաղաքացի կա: Լրագրողների վարկածով՝ ամենայն հավանականությամբ խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է: Այժմ տղամարդու հետ բանակցություններ է վարում հոգեբանը:
Կարծիքներ