Հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ մայիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Կարծիքներ