Բաքուն խոստանում է այս շաբաթ հայկական կողմին փոխանցել զինծառայող Մարտիրոսովին
Ապրիլի 23-ին գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը կփոխանցվի Հայաստանին, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Նրա խոսքերով՝ հայ զինծառայողը հայկական կողմին կփոխանցվի այս շաբաթ, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։ Կոնկրետ թվականներ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը չի նշել։
Ժամկետային էդուարդ Մարտիրոսովը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցել ու գերեվարվել է ապրիլի 23-ին։ Հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում։ Ներքին Հանդի մարտական հենակետը, որտեղից շարքայինն անհետացել է, ադրբեջանական դիրքերի հարևանությամբ է։
Կարծիքներ