Չեմ բացառում, որ դրական տեղաշարժ լինի Թուրքիայի հետ մեր հարաբերություններում. Ալեն Սիմոնյան
Ես չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, շատ հնարավոր է՝ ինչ-որ դրական տեղաշարժ լինի, նաև՝ Թուրքիայի հետ սահմանում:
Այս մասին այօսր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանն ասաց՝ սպասում են, որ Ադրբեջանի նախագահը թվային առումով հայտարարի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրով։
Կարծիքներ