Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում/ամբուլատորիաներում առկա է քառավալենտ պատվաստանյութը:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները, անկախ կցագրման վայրից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
Կարծիքներ