Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Պ.Սևակի, Ահարոնյան, Սուրենյանց փողոցներ, Ներսիսյան նրբանցք, Վ.Վահյան փողոցի անհատական տներ, Դ.Անհաղթ փողոցի 1-11 կենտ և 2, 4 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, իրավաբանական բաժանորդներ, Եվրոպական համալսարան, Ազատության
պողոտայի 2-18 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, 1-13 կենտ համարի շենքեր իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Կ.Ուլնեցու փողոցի 2-60 համարներ իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Բաբայան փողոցի անհատական տներ, 12, 14, 16, 16/1 շենքեր և իրավաբանական բաժանորդներ, Ա.Տիգրանյան փողոց և նրբանցք, Վարշավյան փողոց նրբանցքներով, Գործկոմի 1-ին և 2-րդ փողոցներ, Մաթեմատիկայի դպրոց, Հյուսիսային ճառագայթ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում