Գերմանիան մերժել է Թրամփի առաջարկը Պուտինին G7 խումբ վերադառնալ հրավիրելու մասին
Գերմանիան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի առաջարկը Պուտինին G7 խումբ վերադառնալ հրավիրելու մասին, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցում:
Անցյալ ամիս Թրամփը բարձրացրել էր «Մեծ յոթնյակի» ընդլայնման հեռանկարների եւ դրա մեջ Ռուսաստանին ներառելու մասին հարցը, որին G8-ից հանել էին 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո:
Մաասը, սակայն, ասել է, որ Ռուսաստանի համար «յոթնյակ» վերադառնալու հնարավորություն չի տեսնում այնքան ժամանակ, մինչեւ նկատելի առաջընթացի չեն հասնի Ղրիմի հարցի եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտության լուծման մեջ:
Ինքը՝ Ռուսաստանը, կարող է ամենամեծ ավանդն ունենալ, որ կրկին դառնա G7-ի մասը՝ նպաստելով ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է նա, փոխանցում է Reuters-ը:
Ռուսաստանը նախկինի պես ավելի ընդարձակ խմբի՝ G20-ի անդամ է, որի մեջ են մտնում նաեւ այլ զարգացող տնտեսություններ:
«G7-ը եւ G20-ը երկու ողջամտորեն համակարգվող ձեւաչափեր են: Մեզ այլեւս պետք չեն ո՛չ G11, ո՛չ G12»,- ասել է Մաասը՝ խոսելով Թրամփի առաջարկի մասին G7 հանդիպմանը հրավիրել ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ ուրիշ երկրների:
Մաասը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշել է որպես շատ ոլորտներում «ներկայումս դժվար»:
«Բայց մենք նաեւ գիտենք, որ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է այնպիսի հակամարտությունների լուծման համար, ինչպես Սիրիայում, Լիբիայում եւ Ուկրաինայում հակամարտությունները: Դա չի գործի ընդդեմ Ռուսաստանի, այլ միայն Ռուսաստանի հետ»,- ասել է Մաասը:
Կարծիքներ