Քամակդ 3 մետրանոց պիտի լինի, որ 2 աթոռի վրա նստես․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Եվրամիությունը լուրջ ճգնաժամի մեջ է, և այն ունի մի քանի կոմպոնենտ։
Դա լավ հասկանալու համար, ըստ նրա, պետք է լսել Հունգարիայի վարչապետի ելույթը։
Նա նաև խոսել է, թե ինչ հետևանք կունենա Հայաստանի համար, եթե երկիրը փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը՝ ի դեմս ԵՄ-ի:
«Հետևանքները ծանր են լինելու, երկու աթոռի վրա չես կարող նստել, այդ երկու աթոռը իրարից շատ հեռու են։ Հիմա, շատ կներեք, քամակդ 3 մետրանոց պիտի լինի, որ 2 աթոռի վրա նստես, է՛դ էլ չունես, ինչ ասեմ»,- հայտարարել է նա։
Կարծիքներ