Հայաստանին որպես ծայրագավառ նայող Քոչարյանի գերնպատակը կա և մնում է Հայաստանը սկուտեղի վրա մատուցելը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին:
«Ըստ Քոչարյանի՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ու Հայաստանում ՀԱՊԿ անգործությունը նորմալ է, բայց Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին։
Ոչ ոք ավելի ջանասիրաբար չի պաշտպանել ու արդարացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ու Հայաստանում ՀԱՊԿ անգործությունը քան Ռոբերտ Քոչարյանը։
Հայաստանին որպես ծայրագավառ նայող Քոչարյանի գերնպատակը կա և մնում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նման սկուտեղի վրա մատուցելը»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ