Կոտայքի մարզում հայտնաբերվել է տղամարդու գլխատված ու քայքայված դի (լուսանկար)
Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։
Կարծիքներ