Հայաստանի հավաքականը 7-րդն է թիմային հաշվարկում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 7-րդ տեղն է գրավել Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում: Մեր թիմը հավաքել է 58 միավոր:
Հավաքականին միավորներ են բերել 45 կգ քաշային Արման Հարությունյանը (15), 48 կգ քաշային Հայկո Գասպարյանը (8), 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը (2), 55 կգ քաշային Արեն Սերոբյանը (2), 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը (15), 80 կգ քաշային Պապին Հունանյանը (6) և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը (10):
Թիմային հաշվարկում հաղթող է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, որը վաստակել է 190 միավոր:
Կարծիքներ