Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կայարանամերձ» կոչվող հրապարակում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստի և քաղաքապետարանին պատկանող շինության տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են պահեստի տանիքը (մոտ 30 քմ), շինության տանիքը (մոտ 15 քմ) և մոտակայքում գտնվող ոչ բնակելի տնակի 80 քմ հատվածը։
Կարծիքներ