Ingenuity ուղղաթիռը չորրորդ թռիչքն է կատարել դեպի Մարս
Ingenuity ուղղաթիռն ուրբաթ իր չորրորդ թռիչքն է իրականացրել Մարսի մակերեսի վրա նախորդ օրը ձախողված փորձից հետո: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով ԱՄՆ Ազգային օդագնացության և տիեզերական վարչության մամուլի ծառայությանը:
«Մարսյան ուղղաթիռը կատարեց իր չորրորդ թռիչքը՝ շարժվելով ավելի մեծ արագությամբ և ավելի մեծ հեռավորությամբ, քան նախկինում էր», - ասված է գերատեսչության կողմից Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը նշել է, որ չորրորդ թռիչքի ընթացքում ուղղաթիռն ավելի շատ լուսանկարներ է կատարել Կարմիր մոլորակի վրա, քան նախորդ փորձարկումների ժամանակ: Նշվում է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները պատկերներին հասանելիություն կստանան ավելի ուշ:
Ingenuity-ի չորրորդ թռիչքը նախատեսված էր հինգշաբթի, ապրիլի 29-ին, սակայն սարքի անսարքության պատճառով այն չկարողացավ իրականացվել:
Կարծիքներ