Ամերիկուհին վաճառել է իր թվային լուսանկարը 495 հազար դոլարով
Ամերիկուհին, որի նկարը դարձել է համացանցում հիթ, վաճառել է այն՝ որպես թվային սեփականություն 495 հազար դոլարով, հաղորդում է RG-ը:
21-ամյա Զոի Ռոթը պատրաստվում է վճարել ուսումը քոլեջում այսպես կոչված NFT-ի հաշվին, որը նա ստացել է իր հոր կողմից պատրաստված նկարի վաճառքից, երբ Զոին ընդամենը չորս տարեկան էր: Լուսանկարը ցույց է տալիս այրվող տան ֆոնին աղջկա չարագուշակ քմծիծաղը:
New York Times-ի տվյալներով՝ մեմը վաճառվել է աճուրդում 180 Ether-ով, որը կրիպտոարժույթ է: Չնայած Ether-ի արժեք տատանվում է՝ այն կազմում է ներկայում շուրջ 495 հազար դոլար: Լուսանկարը ստացել է «Աղջիկ-աղետ» անունն ու դարձել հայտնի՝ որպես կատակային մեմ: Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեբան քաղաքում տան հրդեհն իրականում արտակարգ իրավիճակ չէր, այլ վերահսկվող բռնկում էր, որը հրշեջներն օգտագործել էին երեխաներին հրդեհի հետեւանքները ցույց տալու համար:
NFT-ին թվային հավաստագիր է, որը հաստատում է թվային ակտիվների նկատմամբ սեփականությունն օգտագիրոջ համար՝ լուսանկարներ, գիֆ, տեսահոլովակ կամ աուդիո: NFT-ի սեփականության իրավունքը կարելի է ստուգել բլոքչեյնի օգնությամբ:
Կարծիքներ