ԱՄՆ-ը Թուրքիային F-16-ի մատակարարումը չի կապում հացահատիկի գործարքի հետ

ԱՄՆ-ը Թուրքիային F-16-ի մատակարարումը չի կապում հացահատիկի գործարքի հետ

ԱՄՆ վարչակազմը Թուրքիային F-16 կործանիչներ-ռմբակոծիչների մատակարարումը չի կապում սեւծովյան հացահատիկի նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ոչ մի կապ չկա»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստվում է պայմանավորել Անկարային F-16-ների վաճառքը` Մոսկվային հացահատիկի գործարքից հետ մղելու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում