Եթե կարողանալու ես մարդկանց համոզել, բանավեճին գնում ես, եթե չէ, ամեն տեսակ պատրվակով խուսափում ես․ Իոաննիսյան

Եթե կարողանալու ես մարդկանց համոզել, բանավեճին գնում ես, եթե չէ, ամեն տեսակ պատրվակով խուսափում ես․ Իոաննիսյան

«Եթե դու էլեկտորալ ժողովրդավարությամբ երկրում քաղաքական գործիչ ես, ապա քո հիմնական խնդիրը մարդկանց համոզելն է, որ դու ճիշտ ես`դիմացինը սխալ»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա նաև նկատել է․

«Դիմացինը, ըստ քեզ, «գիժ է», «դավաճան է», «պոպուլիստ է», թե «нерукопожатый է» քեզ չի հետաքրքրում, եթե մարդիկ իրեն հավատում/հետևում են։ Քո խնդիրը մարդկանց (այդ թվում` դիմացինի հետևորդների) կարծիքը փոխելն է։

Հետևապես, գնահատում ես ուղիղ բանավեճում հաղթելուդ հնարավորությունը։ Եթե կարողանալու ես որոշ թվով մարդկանց համոզել, որ դու ես ճիշտը` բանավեճին գնում ես։ Եթե չես կարողանալու`ամեն տեսակ պատրվակով խուսափում ես։

Հ.Գ. Ես, իրականում, չեմ կարծում, որ մենք 1994 թվականից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։ Մեծ հաշվով, դա 1996-ի Լիսաբոնից սկսվեց»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում