Քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Մատինյանին։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Պաշտպանն ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ այն լուրջ ազդեցություն ունի կարծրատիպային մտածողության ձևավորման հարցում։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին՝ այս համատեքստում կարևորելով տարբեր ծրագրերի իրականացումը։
Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։
Կարծիքներ