Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ
Հունիսի 19-ին, ժամը 23։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Aveo» (վարորդ՝ Ռաֆայել Հ․, ծնված 1986 թ․) և «Lada Priora» (վարորդ՝ Գարիկ Վ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ռաֆայել Հ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Կարծիքներ