Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ-ում 11 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Քասախ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ