Մալայզիայի վարչապետն արձակել է խորհրդարանը
Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրին հայտարարել Է խորհրդարանի արձակման մասին. այս որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The New Straits Times-ը:
Վարչապետի խոսքով՝ այդ որոշումը հավանության Է արժանացել գերագույն ընտրված միապետ Յանգ դի Պերտուան Ագոնգի կողմից: Խորհրդարանի արձակումը պետք Է հանի գործող կառավարության օրինականության մասին հարցը, հավելել Է Սաբրին:
Այժմ Մալայզիայում ոչ ուշ, քան 60 օր հետո պետք Է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի արձակման մասին որոշումը հետեւել Է այն բանին, երբ կառավարող կոալիցիայի մի քանի խմբակցություններ ուժեղացրել են ճնշումը Սաբրիի վրա՝ պահանջելով անցկացնել վաղաժամկետ ընտրություններ:
Մալայզիայում 2018 թվականից շարունակվում Է քաղաքական անկայունությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ