Թուրքիան մտնում է ուժգին երկրաշարժերի շրջան. զգուշացնում է թուրք առաջատար սեյսմոլոգը
Թուրքիան թևակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան:
Այս մասին Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, որը բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
Թուրքական իշխանությունները ծրագրում են Ստամբուլում վերաբնակեցնել մոտ 1,5 միլիոն բնակիչներ, որոնք գտնվում են ոչ սեյսմակայուն տներում, մարտին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության նախկին նախարար Մուրադ Քուրումը։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ մատնանշելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները: Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և հայտարարել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ կհարվածի տարերքը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
«Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե ինչպիսին է լինելու հաջորդ շրջանը, մենք այնպիսի փուլում ենք ապրում, մտնում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ սկսում են ուժեղ երկրաշարժեր տեղի ունենալ»,- մեջբերել է Գորյուրը։
Սեյսմոլոգը կրկին զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
Կարծիքներ